Հնդկաստանը ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիր կստորագրի՝ արբանյակներից գաղտնի տվյալների փոխանակման վերաբերյալ

00:36   27 Հոկտեմբեր 2020    352

Հնդկաստանը արբանյակներից գաղտնի տվյալների փոխանակման վերաբերյալ ռազմական համաձայնագիր կստորագրի Միացյալ Նահանգների հետ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը մեկնել են Նյու Դելի՝ Հնդկաստանի առաջնորդների հետ բանակցությունների համար:

Բարձրաստիճան դիվանագետների եւ զինվորականների հետ պաշտոնական բանակցությունների նախաշեմին Էսպերը հանդիպել է իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհի հետ: Նրանք քննարկել են «Աշխարհատարածքային փոխգործակցության տվյալների փոխանակման եւ համագործակցության մասին» հիմնական համաձայնագիրը, որը պատրաստ է ստորագրման:

Համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն կտա հասանելիություն ունենալ մի շարք տեղագրական, ծովային եւ աերոնավիգացիոն տվյալների, որոնք կենսական կարեւոր են համարվում հրթիռների եւ զինված անօդաչու թռչող սարքերի նշանառության համար: Դա նաեւ հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին նավիգացիայի եւ ավիոնիկայի առաջատար միջոցներ տրամադրել ԱՄՆ-ից Հնդկաստան մատակարարվող ինքնաթիռների համար, ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում աղբյուրը:

Ամերիկյան ընկերությունները 2007 թվականից Հնդկաստանին ավելի քան 21 միլիարդ դոլարի զենք են վաճառել: Վաշինգտոնը Հնդկաստանի կառավարությանը հետեւողականորեն կոչ է անում պայմանագրեր կնքել, որոնք թույլ կտան գաղտնի տեղեկատվություն եւ գաղտնագրված հաղորդագրություններ փոխանակել՝ բարձրակարգ ռազմական տեխնիկայի ավելի արդյունավետ օգտագործման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները