Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ամերիկյան պաշտպանական մի քանի կապալառուների նկատմամբ

00:48   27 Հոկտեմբեր 2020    369

Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ամերիկյան պաշտպանական մի քանի կապալառուների նկատմամբ այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 1,8 միլիարդ դոլար արժողությամբ զենքի վաճառքին:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Պեկինը պատժամիջոցներ կսահմանի Lockheed Martin-ի, Boeing-ի եւ Raytheon-ի, ինչպես նաեւ «ամերիկյան համապատասխան անձանց» նկատմամբ` կապված վաճառքների հետ:

«Ազգային շահերը պաշտպանելու համար Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ամերիկյան ընկերությունների դեմ, որոնք ներգրավված են Թայվանին զենք վաճառելու մեջ»,- ասել է Չժաո Լիցզյանը, հաղորդում է Associated Press-ը:

Անցյալ շաբաթ Անվտանգության եւ պաշտպանության համագործակցության գործակալությունը տեղեկացրել էր Կոնգրեսին, որ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին ավելի քան 1 միլիարդ դոլարի Standoff Land Attack Missile Expanded Response 135 հրթիռների, մոտ 436 դոլարի M142 High Mobility Artillery Rocket Systems արձակման 11 սարքերի, ինչպես նաեւ մոտ 367 միլիոն դոլարի այլ ռազմական տեխնիկայի վաճառքին:

Լիցզյանը հայտարարել է, որ գործարքը «լուրջ վնաս է հասցրել Չինաստանի ինքնիշխանությանը եւ անվտանգության շահերին»: Նա ԱՄՆ-ին կոչ է արել «դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին եւ դադարեցնել ցանկացած ռազմական փոխգործակցություն Թայվանի հետ»: «Մենք կշարունակենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ազգային ինքնիշխանության եւ անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները