Ամերիկյան Լուիզիանայում արտակարգ դրություն է հայտարարվել մոտալուտ «Զետա» փոթորկի պատճառով

08:28   27 Հոկտեմբեր 2020    272

ԱՄՆ Լուիզիանա նահանգի ղեկավար Ջոն Բել Էդվարդսը արտակարգ դրություն է հայտարարել «Զետա» փոթորկի՝ նահանգին մոտենալով պայմանավորված:

Նահանգապետն այս մասին, RT-ի հաղորդմամբ, գրել է թվիթերյան իր էջում: «Այսօր ես, «Զետա» փոթորկի նախօրեին, արտակարգ դրություն եմ հայտարարել»,- գրել է Էդվարդսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ընդգծել է, որ Լուիզիանայի բնակիչներին անհրաժեշտ է պատրաստվել:

Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը տեղեկացրել էր, որ Կարիբյան ծովում գտնվող «Զետա» արեւադարձային մրրիկն ուժգնացել ու վերածվել է փոթորիկի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները