Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոն 400 հազարը

09:04   27 Հոկտեմբեր 2020    263

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը աճել է 15 726-ով:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակված է 5 409 854 մարդ: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով Բրազիլիայում մահացածների ընդհանուր թիվը 157 397 է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 4 865 930 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները