Ֆրանսիայում ապրիլից հետո առաջին անգամ COVID-19-ից մեկ օրում գրանցվել է ավելի քան 250 մահ

10:30   27 Հոկտեմբեր 2020    279

Մեկ օրում Ֆրանսիայում կորոնավիրուսով ավելի քան 250 հիվանդ է մահացել, վարակվածների թիվը կազմել է 26771, հայտնում է երկրի Sante Publique սանիտարական գործակալությունը:

Սա, ըստ Parisien թերթի, ռեկորդային ցուցանիշ է ապրիլի վերջից ի վեր:

Նախօրեին Ֆրանսիայում բժիշկները կորոնավիրուսի 52,010 նոր դեպք էին հայտնաբերել։

Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 1,1 միլիոն մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահացել է 35 018 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները