Գերմանացիները Նավալնիին մեղադրել են հյուրընկալումը չարաշահելու մեջ

12:40   27 Հոկտեմբեր 2020    307

Գերմանական «Süddeutsche Zeitung» թերթը հրապարակել է ընթերցողների նամակները, որոնցում նրանք դժգոհություն են հայտնում Ալեքսեյ Նավալնիի պահվածքի ու հայտարարությունների վերաբերյալ:

Այսպես, Գերմանիայի քաղաքացիներից մեկը՝ Վոլֆգանգ Հայնցը, ռուսաստանցուն մեղադրել է հյուրընկալությունը չարաշահելու մեջ: Նա ուշադրություն է հրավիրել այն վիրավորանքի վրա, որը Նավալնին արտահայտել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հասցեին: Հայնցը նաև դատապարտել է Նավալնիին ազգայնական և այլատյացական հայտարարությունների համար:

Գերմանացի Վոլֆրամ Զալցերը հորդորել է չընդօրինակել Նավալնիին: Նա նշել է ռուսաստանցու քննադատությունը Ռուսաստանի, Պուտինի և Շրյոդերի հասցեին, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 2» -ի իրագործման դեմ ելույթները։ Զալցերին վրդովել է այն, որ ԳԴՀ կառավարությունը Նավալնիի «բերանին է նայում»: Նա նաև հայտարարել է, որ Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիրը «արդարացնում է բացահայտ այլատյացությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները