ՄԱԿ-ում նիստերը վերադառնում են վիրտուալ ձևաչափի կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով

14:08   27 Հոկտեմբեր 2020    261

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների նիստերը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի առաջիկա հանդիպումները ժամանակավորապես վերադառնում են տեսաձևաչափի:

Այս որոշումն ընդունվել է ՄԱԿ-ում ներկայացուցուչություններից մեկի աշխատակակցների կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով։

«Քարտուղարությունից մշտական ներկայացուցչություններից մեկում վարակման հինգ դեպքի մասին տեղեկատվությունից հետո մենք ստացանք ՄԱԿ-ի բժշկական ծառայության հանձնարարականը չեղյալ հայտարարելու հոկտեմբերի 27-ին անձնական ձևաչափով բոլոր հանդիպումները ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ հիվանդացածների հետ հնարավոր շփումների հետազոտություն անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակը:

Ինչպես Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշատկան ներկայացուցչությունը, որը հոկտեմբերին նախագահում է Անվտանգության խորհրդում, հոկտեմբերի 27-ին նշանակված՝ Սիրիային նվիրված նիստը նույնպես տեղի կունենա տեսաձևաչափով: Ավելի վաղ հանդիպումը պլանավորվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում: Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանն աշխատանքի հեռավար ռեժիմի է անցել մատին, անձնական նիստերն սկսել են աստիճանաբար վերականգնվել սոսկ հուլիսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները