Ռուսաստանում պաշտոնապես ներդրվում է համընդհանուր դիմակային ռեժիմ

14:17   27 Հոկտեմբեր 2020    279

Ռուսաստանում «Ռոսպոտրեբնադզոր»-ը համընդհանուր դիմակային ռեժիմ է ներդնում:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-կայքում:

Ռուսաստանցիները պարտավոր են դիմակ կրել հասարակական վայրերում, որտեղ կարող է միանգամից ավելի քան 50 մարդ գտնվել, հասարակական տրանսպորտում, կայանատեղերում և վերելակներում:

Նշվում է, որ դա անհրաժեշտ է սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աճի ընթացքում երկրում COVID-19-ի ռիսկերը նվազեցնելու համար:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը նաև պարտավորեցրել է ՌԴ մարզերում առնվազն 150 ուսումնասիրություն անցկացնել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ`100 հազար բնակչի հաշվով: COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների ուժեղացման մասին վարչության հրամանագիրը ուժի մեջ է մտնում չորեքշաբթի, հոկտեմբերի 28-ին:

COVID-19-ի համավարակի ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1.531.224 դեպք, ապաքինվել է 1.146.096 հիվանդ, գրանցվել է 26.269 մահ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները