Բոլիվիայի դատարանը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Էվո Մորալեսի ձերբակալման հրամանը

14:35   27 Հոկտեմբեր 2020    289

Բոլիվիայում դատարանը չեղյալ է հայտարարել նախկին նախագահ Էվո Մորալեսի ձերբակալման հրամանը` թույլ տալով նրան առանց ձերբակալման ռիսկի վերադառնալ հայրենիք:

Բոլիվիայի դատախազությունն անցյալ տարվա դեկտեմբերի Մորալեսի ձերբակալման օրդեր էր տվել` ապստամբության դրդելու եւ ահաբեկչության մեղադրանքով:

Օրդերի չեղարկումը Մորալեսին հնարավորություն է տալիս կրկին մուտք գործել Բոլիվիա ավելի քան մեկ տարի արտաքսումից հետո: Մորալեսի Սոցիալիստական ​​կուսակցությունը իշխանության է վերադարձել այս ամսվա սկզբին, երբ բոլիվացիները նախագահ ընտրեցին նախկին առաջնորդի մերձավոր դաշնակից Լուիս Արսեին:

Արգենտինական պետական Telam լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած տարի ընտրություններից հետո պաշտոնաթող եղած Մորալեսը Վենեսուելա է մեկնել ուրբաթ օրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները