Թայվանը հայտարարել է, որ նոր զենքի գնումները կբարձրացնեն պաշտպանության հուսալիությունը

15:44   27 Հոկտեմբեր 2020    308

Թայվանը նշել է, որ հրթիռներ եւ այլ սպառազինական համակարգեր վաճառելու ԱՄՆ վերջերս արված առաջարկը կխթանի պաշտպանությունը` Չինաստանի կողմից աճող սպառնալիքների ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս զենքի գնումը կբարձրացնի Թայվանի ստույգ մարտական հնարավորությունները եւ դրա ասիմետրիկ մարտական հնարավորությունները»,- ասել է ՊՆ խոսնակ Շի Շուն-վենը: «Դա նաեւ կբարձրացնի մեր ընդհանուր մարտունակությունը` Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանման գործում մեր դերն ունենալու համար»:

Նախօրեին Չինաստանը հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառի սպառազինության համակարգեր արտադրող ամերիկյան ընկերությունների, այդ թվում` Lockheed Martin Corp.-ի, Raytheon Technologies Corp-ի. եւ Boeing Co.-ի պաշտպանական մասնաճյուղի դեմ` Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները