Բրիտանիացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերի անկատար լինելու մասին

17:16   28 Հոկտեմբեր 2020    216

Կորոնավիրուսի դեմ առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են ոչ բոլորի համար գործել, անկատար լինել եւ միայն նվազեցնել հիվանդության ախտանշանները, այլ ոչ թե կանխել վարակումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության COVID-19-ի դեմ պատվաստանյութի գծով աշխատանքային խմբի ղեկավար Քեյթ Բինգեմը:

«Պատվաստանյութերի առաջին սերունդը, ամենայն հավանականությամբ, անկատար կլինի, մենք պետք է պատրաստ լինենք, որ դրանք կարող են չկանխել վարակումը, այլ, ավելի շուտ, նվազեցնել հիվանդության ախտանշանները, եւ նույնիսկ այդ ժամանակ կարող են աշխատել ոչ բոլորի համար կամ ոչ երկար ժամանակաշրջանով»,- Բինգեմի խոսքը մեջբերում է Lancet հանդեսը, հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ամենասպասվողն է պատմության մեջ: Աշխատանքային խմբի ղեկավարը նաեւ նշել է, որ այժմ հայտնի չէ՝ Մեծ Բրիտանիայում կհայտնվի արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութ, թե ոչ, եւ կոչ է արել ավելորդ վստահություն եւ լավատեսություն չդրսեւորել:

Բինգեմը նյութի մեջ հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության աշխատանքային խմբի՝ վեց հնարավոր պատվաստանյութերի նկատմամբ հասանելիության մասին: Ավելի վաղ կառավարության գիտական խորհրդականները հայտնել են, թե հույս ունեն, որ 2021 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայում պատրաստ կլինի պատվաստանյութը: Նրանք նույնիսկ չեն բացառում, որ պատվաստումը կարող է սկսվել արդեն Սուրբ ծնունդից առաջ: Անկախ ուսումնասիրությունը, որն անցկացվել է Բրիսթոլի համալսարանի մասնագետների կողմից, նախօրոք հաստատել է Օքսֆորդում մշակվող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները