Դեսպան. «Թուրքիան արդար պայքարում կանգնած է Ադրբեջանի կողքին»

18:08   28 Հոկտեմբեր 2020    665

100 տարի առաջ ազատագրական պատերազմում Անատոլիան ամենամեծ օգնությունը ստացել եղբայրական Ադրբեջանից: Բազմաթիվ ադրբեջանցի մտավորականներ, որոնք այդ ժամանակ ստիպված էին լքել իրենց երկրները, Թուրքիան տեսնում էին իրենց հայրենիքը և կարևոր ներդրումներ էին կատարում մեր հանրապետությունում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը Թուրքիայի Հանրապետության ստեղծման 97-ամյակի կապակցությամբ իր ուղերձում, հաղորդում է Hayatsk.info-ն:

Դեսպանն ասել է, որ այսօր Ադրբեջանը պայքարում է իր գրավյալ տարածքները ազատագրելու համար:

«Թուրքիան, որը դարձել է աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, այս արդար պայքարում կանգնած է Ադրբեջանի կողքին: Մենք բոլորս ուզում ենք, որ Ադրբեջանը ազատագրի իր հողերը և վերադառնա հայրենիք, որտեղ տարիներ առաջ մեր եղբայրները ստիպված էին լքել: Յուրաքանչյուր հաղթանակ ուրախության արցունքներ է բերում: Մենք խնդրում ենք Աստծուց, որ օրհնի մեր բոլոր նահատակներին, ովքեր զոհվել են հանուն Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգության և բարգավաճման: Կեցցե Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրությունը, Կեցցե հանրապետությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները