ՌԴ-ը հակահրթիռային նոր համակարգի հաջող փորձարկում է իրականացրել Ղազախստանում

19:18   28 Հոկտեմբեր 2020    265

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի հաջող փորձարկում է իրականացրել Ղազախստանի Սարի Շագան զորավարժարանում:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Սարի Շագան զորավարժարանում օդատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության մարտական հաշիվը ռուսական հակահրթիռային համակարգի հերթական հաջող փորձարկումն է իրականացրել»,- ասվում է ՊՆ մամլո հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օդատիեզերական ուժերի հակահրթիռային միավորման հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Գրաբչուկի խոսքով՝ մարտական հաշվարկները հաջողությամբ խոցել են պայմանական հակառակորդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները