«Ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել ճիշտ ուղուց». Մեհրիբան Ալիևա

20:07   28 Հոկտեմբեր 2020    578

Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Բարդայի վրա Հայաստանի զինված ուժերի կողմից հերթական հրթիռային հարձակման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գրառման մեջ ասվում է.

«Այսօր Հայաստանի զինված ուժերը հերթական անգամ դաժանորեն, անմարդկային հարվածներ են հասցրել ադրբեջանական խաղաղ Բարդա քաղաքին:

Հարվածի արդյունքում 21 մարդ մահացել է, 70-ը ծանր վիրավորվել: Ցավոք, զոհերի թիվը շարունակում է աճել: Նման վայրագ հարձակումները ցույց են տալիս, որ հայերի դաժանությունը սահմանափակում չունի:

Ավելին, Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ յուրաքանչյուր հարձակում Հայաստանի խելագար ռազմաքաղաքական ղեկավարության լիակատար բարոյական անկման նշան է:

Այս հարձակումների նպատակը պարզ է՝ վախեցնել ադրբեջանական ժողովրդին և ստիպել մեր բանակին պատասխան գործողություններ իրականացնել Հայաստանի տարածքի նկատմամբ: Դա թույլ կտար երրորդ կողմերին ներգրավվել հակամարտության մեջ:

Բայց մեր թշնամին պետք է իմանա, որ ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել ճիշտ ուղուց: Յուրաքանչյուր հարձակում ուժեղացնում է մեզ և համոզում մեզ այնպիսի սրբազան առաքելություն իրականացնելու անհրաժեշտության մեջ, ինչպիսին է մեր գրավյալ տարածքների ազատագրումը հայ ագրեսորներից:

Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Այս օրերին, երբ ադրբեջանական բանակը մարտի դաշտում ջախջախում է թշնամուն, մենք պետք է պահպանենք մեր համերաշխությունը և համախմբվենք մեր նախագահի շուրջ:

Միայն ուժեղ բռունցքի նման միավորվելով մենք կհասնենք արդարության հաղթանակին, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Թող Ամենակարող Աստված պահպանի մեր Հայրենիքը և Ադրբեջանի ժողովրդին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները