«Իրանը դեմ է եղել ադրբեջանական տարածքների օկուպացմանը». Աբբաս Արագչի

21:28   28 Հոկտեմբեր 2020    701

«Պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ ժամանակի համար: Նախ ցանկանում եմ ցավակցել ձեզ, Ադրբեջանի ժողովրդին և Ադրբեջանի պետությանը այսօր Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման կապակցությամբ, որի արդյունքում զոհվեցին խաղաղ բնակիչներ»:

Այս մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Սեյիդ Աբբաս Արագչին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դուք քաջատեղյակ եք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ի սկզբանե դեմ է եղել ադրբեջանական տարածքների օկուպացմանը եւ սատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ցանկանում եմ շնորհավորել ձեզ մարտի դաշտում ադրբեջանական բանակի վերջին հաղթանակների և գրավյալ տարածքների մի մասի ազատագրման կապակցությամբ: Խոնարհվում եմ բոլոր նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին այս ճանապարհին: Ես փոխանցում եմ ձեզ պարոն դոկտոր Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները», - ասել է Սեյիդ Աբբաս Արագչին:

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ողջույնի համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի ղեկավարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները