Պոմպեոն փորձում է համոզել Շրի Լանկային եւ Մալդիվներին, որ Չինաստանը «ապօրինություն» է բերում իրենց երկրներ

22:18   28 Հոկտեմբեր 2020    244

Պոմպեոն փորձում է համոզել Շրի Լանկային եւ Մալդիվներին, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն «ապօրինություն» է բերում իրենց երկրներ:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն դեսպանատուն կբացի Մալդիվների մայրաքաղաք Մալայում, որպեսզի հավասարակշռի այնտեղ Չինաստանի ներկայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել Շրի Լանկայում եւ Մալդիվներում նախագծերին «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում՝ ծրագիր, որը, ըստ ԱՄՆ-ի, կոչված է ծուղակը գցել փոքր երկրները:

Ավելի վաղ Պոմպեոն Շրի Լանկա է ժամանել, որտեղ հանդիպել է նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի հետ եւ ասել. «Անհաջող գործարքներից, ծովում եւ ցամաքում ապօրինություններից տեսնում ենք, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը գիշատիչ է, իսկ ԱՄՆ-ն գործում է այլ կերպ, մենք այստեղ ենք որպես գործընկեր»,-ասել է Պոմպեոն:

Միեւնույն ժամանակ, արտաքին գործերի նախարար Դինեշ Գունավարդենան ասել է, որ Շրի Լանկան խաղաղություն եւ լավ հարաբերություններ է ուզում բոլորի հետ: «Շրի Լանկան չեզոք երկիր է: Հույս ունենք շարունակել ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները