Բեռլինում ուզում են հավատալ, որ Թաիլանդի թագավորը չի խախտում օրենքը ԳԴՀ-ում

23:52   28 Հոկտեմբեր 2020    244

Թաիլանդը բազմիցս հավաստիացրել է Գերմանիային, որ Թաիլանդի թագավորը չի զբաղվում Գերմանիայում պետական գործերով, ասել է ԳԴՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, հայտնում է Reuters-ը:

«Կառավարությունը հետեւում է եւ ակնկալում է, որ չի ընդունվի գերմանական օրենսդրությունը,միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների նորմերը խախտող որեւէ որոշում»,- հավելել է մամուլի քարտուղարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկուշաբթի օրը Բանգկոկում ցուցարարները երթով շարժվել են դեպի Գերմանիայի դեսպանատուն՝ պահանջելով հետաքննել թագավորի կողմից իր լիազորությունները եվրոպական երկրում օգտագործելը, որտեղ նա երկար ժամանակ է անցկացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները