Հունաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

08:28   29 Հոկտեմբեր 2020    244

Հունաստանում, վերջին 24 ժամվա ընթացքում, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1.547 նոր դեպք, որից 52-ը՝ երկիր մուտք գործող անձանց մոտ, հաղորդել է հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը:

Սա հերթական հակառեկորդն է: Նախօրեին երկրում մեկ օրում վարակվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 1000-ը: Երկու շաբաթ առաջ հաղորդվում էր օրական 300-400 վարակման դեպքերի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի մեկնարկից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34.299-ի:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, երկրում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը 603 է:

Հունաստանում շաբաթ օրվանից պարետային ժամ է մտցվել կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները