ԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է

08:40   29 Հոկտեմբեր 2020    533

Վերջին իրադարձությունները ազդարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Հետեւանքներից տուժում են ողջ տարածաշրջանի քաղաքացիական անձինք: Խաղաղ բնակիչները սպառնալից տեմպերով են մահանում:

Այս մասին ասված է Twitter-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մարդիկ վնասվածքներ են ստանում, որոնք փոխում են կյանքը: Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ երկկողմ գաղտնի երկխոսության շրջանակներում` նրանց հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի իրենց պարտավորությունները: Սարսափազդու տեսարանները, որոնց ականատես ենք լինում, չեն կարող շարունակվել: Մենք վճռականորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բռնությունների վերջին ալիքը: Քաղաքային բնակավայրերի ինտենսիվ գնդակոծության պատճառով քաղաքացիական զոհերն աճում են: Այսօր մահացել է Ադրբեջանի ԿԽՄԿ գրասենյակի կամավորը: Նա երկու երեխաների հայր էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերի վերջին սրման սկզբից մենք կողմերին վճռականորեն կոչ ենք արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, շուկաները եւ մշակութային արժեքները: Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով պարտավորություններ են:

Մահ։ Ավերածություն։ Ամայացում: Ինտենսիվ հրետակոծություններ, որոնց ականատեսը եղանք այսօր, անընդունելի են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԽՄԿ  


Վերնագիրի այլ պիտակները