ԵՄ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը

08:56   29 Հոկտեմբեր 2020    405

Եվրամիությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում։

«Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և շուրջ դեռւս շարունակվում են և ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվում քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մասին», – ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ-ում կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները