Կանադայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 225 հազարը

09:09   29 Հոկտեմբեր 2020    268

Կանադայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ավելի քան 2.6 հազար դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «RT»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Նշվում է, որ Կանադայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 225 586-ի:

Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 10 032 մարդ: Նշվում է, որ Կանադայում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 188 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները