Մեքսիկայի կենտրոնական նահանգում 59 մարդու գաղտնի, զանգվածային գերեզման է հայտնաբերվել

09:15   29 Հոկտեմբեր 2020    232

Մեքսիկայի կենտրոնական նահանգի Սալվատիերա մունիցիպալիտետում 59 մարդու գաղտնի, զանգվածային գերեզման է հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում տալով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներով զբաղվող Ազգային հանձնաժողովի ղեկավար Կառլա Օսունի հայտարարությանը:

«Մենք գտել ենք գաղտնի հուղարկավորված 59 մարմին: Մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է նա: Խոսքը տարածաշրջանում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհերի մասին է:

2020-ի հունվարի տվյալներով՝ Մեքսիկայում ավելի քան 61 հազար մարդ համարվում է անհետ կորած: Երկրում վերջին տարիներին դիտարկվում է բռնության մակարդակի կտրուկ աճ, չնայած հանցավորության դեմ իշխանությունների պայքարի: ԱՊրիլի վերջին հանրապետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկրի անվտանգության ոլորտում իրավիճակը ծայրահեղ ծանր էր անվանել՝ ընդգծելով, որ կառավարությունը աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի այն փոխվի դեպի լավը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները