Գերմանիան «սահմանափակ կարանտին» է մտցնում նոյեմբերի 2-ից

12:31   29 Հոկտեմբեր 2020    206

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ «սահմանափակ կարանտին» է մտցվում Գերմանիայում նոյեմբերի 2-ից մինչև ամսվա վերջ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով:

Երկուշաբթի օրվանից Գերմանիան կփակի գեղեցկության բոլոր սրահները, կինոթատրոնները, հյուրանոցները, հասարակաց տները, թատրոններն ու ֆիթնես կենտրոնները, իսկ ռեստորանները միայն կվաճառեն ուտեստներ՝ տեղում վերցնելու կամ առաքումով պատվիրելու տարբերակով:

Մերկելը նաև հաղորդել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում գերմանական առողջապահական համակարգը կոլափսի կենթարկվի, եթե կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը շարունակվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները