Մեհրիբան Ալիեւան շնորհավորել է թուրք ժողովրդին

13:43   29 Հոկտեմբեր 2020    547

Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան «Instagram»- ի պաշտոնական էջում գրարում է տարածել Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ըստ Hayatsk.info-ի, գրարման մեջ ասվում է.

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքիայի եղբայրական ժողովրդին հոկտեմբերի 29-ի` Հանրապետության օրվա կապակցությամբ: Թուրքիան և թուրք ժողովուրդը յուրահատուկ տեղ ունեն յուրաքանչյուր ադրբեջանցու սրտում: Մենք կապված ենք բարեկամության և եղբայրության հուսալի և ամուր կապերով: Մենք ականատես ենք, թե որքան ուրախ եք մեր հաջողություններով և հաղթանակներով: Մենք տեսնում ենք, թե ինչպես եք կիսում մեր ցավը:

Այս ամենը ցույց է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության միասնության, բարեկամության և անկեղծության ուժը: Թող մեր ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը լինեն հավերժ և անսասան: Թուրքիայի բոլոր բնակիչներին ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և խաղաղություն: Թող Ամենակարող Աստված պահպանի մեր ժողովուրդներին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիեւան  


Վերնագիրի այլ պիտակները