30 դիակ և 2 քաղաքացիական անձ հանձնվել է Հայաստանին

14:34   29 Հոկտեմբեր 2020    542

Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի, նաև 2 քաղաքացիական անձի։

Այս մասին լրագրողներին ասել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաջիևը ասել է, որ Թովուզ-Գազախ ուղղությամբ Հայաստանին են փոխանցվել 30 հայ զինվորների և սպաների մարմիններ, ինչպես նաև երկու քաղաքացիական անձինք. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի պաշտպանության նախարարության և անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ջանքերն այս ուղղությամբ: Ռուսաստանի կողմից մարդասիրական նախաձեռնությանը օժանդակելու արդյունքում հայկական կողմը պայմանավորվեց մարդասիրական միջանցք բացել Գազախ-Թովուզի ուղղությամբ և ընդունել իր զինվորների մարմինները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները