Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1 709-ով ավելացել Է

15:44   29 Հոկտեմբեր 2020    319

Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել Է 1 709-ով, մահացել Է եւս 20 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ «StopCov» պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 16 904 մարդ: Մահացել Է 273 հոգի:

Այժմ կարանտինում Է գտնվում 3 507 մարդ, ստացիոնարներում՝ 4 022, քովիդ-հյուրանոցներում՝ 2 344 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:

Ախտահարման նախորդ օրական ցուցանիշը կազմել Է 1 741, իսկ բուժվածներինը՝ 2 197:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները