Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների ձմեռային կոմունալ ծախսերը

17:41   29 Հոկտեմբեր 2020    471

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ կվճարի բնակիչների ձմեռային սեզոնի՝ չորս ամսվա, կոմունալ ծախսերն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Sputnik»-ի վրացական ծառայությունը, հավելելով, որ հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Ըստ այդմ, կորոնավիրուսային համավարակի բերած ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի երկրորդ փուլում վրացական կառավարությունը վճարելու է բնակչության նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամսվա կոմունալ վճարները /էլեկտրաէներգիա, բնական գազ եւ այլն/։

Ընդ որում, կվճարվի այն քաղաքացիներինը, որոնք ամսական օգտագործում են մինչեւ 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մինչեւ 200 խորանարդ մետր գազ, այդ թվում` ջրի եւ մաքրման վճարները: Գախարիան շեշտել է, որ սա նվազագույնն է, ինչով կառավարությունն այսօր կարող է աջակցել բնակչությանը։

Ի դեպ, ըստ հաշվարկների, այն բաժանորդների թիվը, ովքեր ամսական 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա են սպառում, 1.2 միլիոն է, պետությունը 17 միլիոն լարի (5.3 միլիոն դոլար) կհատկացնի` այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը վճարելու համար: Բացի այդ, Վրաստանում նաեւ 670 հազար բաժանորդ կա, ովքեր ամսական մինչեւ 200 խորանարդ մետր բնական գազ են սպառում: Նրանց կոմունալ ծախսերը մարելու համար պետությունը 27 միլիոն լարի (գրեթե 8.4 միլիոն դոլար) կհատկացնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները