«Amnesty International»-ը հաստատել է, որ կասետային ռումբ է նետվել Բարդայի վրա

21:29   29 Հոկտեմբեր 2020    685

«Amnesty International» կազմակերպությունը հաստատել է, որ նախօրեին Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման ժամանակ Հայաստանի զինված ուժերը կասետային ռումբեր են օգտագործել:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ այս մասին կազմակերպությունը պաշտոնական հայտարարություն է տարածել:

Նշենք, որ նախօրեին Բարդա քաղաքի վրա Հայաստանի հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 5 կին: 70 մարդ, այդ թվում՝ 8 երեխա և 15 կին, ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Բացի այդ, հրթիռային հարվածներից լուրջ վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքների ավելի քան 30 օբյեկտներ, ավելի քան 20 մասնավոր տներ և 22 տրանսպորտային միջոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amnesty-International  


Վերնագիրի այլ պիտակները