Արաքչին բանակցել է իր ռուս գործընկերոջ հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով

22:07   29 Հոկտեմբեր 2020    488

Իրանի փոխարտգործնախարար և Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ դեսպանորդ Աբաս Արաքչին բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի հետ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ 3 ժամ տևած բանակցություններից հետո:

Բանակցություններն ընթացել են փակ դռների հետևում՝ առանց լրագրողների ներկայության, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աբաս Արաքչին, ով հինգշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնաց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը առաջ քաշելու և ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցելու համար, հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների և պահանջների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արաքչի  


Վերնագիրի այլ պիտակները