Կորոնավիրուսի արագ տարածումը եվրոպական մի շարք երկրների ստիպել է կրկին լոքդաուն հայտարարել

23:36   29 Հոկտեմբեր 2020    380

Աշխարհում մինչև օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 45 միլիոնը, որոնցից ավելի քան 1 միլոն 180 հազարը՝ մահվան ելքով, վկայում են Worldometers կայքի տվյալները։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը եվրոպական մի շարք երկրների ստիպել է կարանտինային նոր միջոցառումների դիմել։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է համազգային երկրորդ լոքդաունի մասին։ Երկրի քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն անհետաձգելի աշխատանքի գնալու, բուժօգնության դիմելու համար։ Մնացածին կառավարությունը հորդորում է աշխատել հեռավար։ Տնից դուրս գալիս ֆրանսիացիները պետք է ձևաթուղթ լրացնեն, ինչպես առաջին լոքդաունի ժամանակ։ Նոր միջոցառումները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 30-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 1-ը։ Ֆրանսիայի սահմանները հիմնականում փակ կլինեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գերմանիան նույնպես 1 ամսով մասնակի լոքդաուն է հայտարարել, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճը լուրջ վտանգի տակ է դնում երկրի առողջապահական համակարգը։ Գերմանիայում կփակվեն բարերը, ռեստորանները, մարզասրահները և կինոթատրոնները։ Դպրոցներն ու մանկապարտեզները կշարունակեն գործել։

Իսպանիայի Կատալոնիա նահանգը 15 օրով փակել է սահմանները՝ COVID-19-ի տարածումը զսպելու համար։ Նահանգում փակվել են կինոթատրոնները և թատրոնները, կշարունակեն փակ մնալ նաև բարերն ու ռեստորանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները