Սպիտակ տունը Կոնգրեսին ծանուցել է ԱՄԷ-ին 50 F-35 կործանիչներ վաճառելու մտադրության մասին

01:04   30 Հոկտեմբեր 2020    408

Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին 50 F-35 կործանիչներ վաճառելու մտադրության մասին, ինչը կարող է կոնֆլիկտ առաջացնել Կոնգրեսի հետ, որը կարող է քվեարկել վաճառքի արգելափակման օգտին։

ԱՄՆ-ը եւ ԱՄԷ-ն ձգտում են դեկտեմբերի 2-ին ԱՄԷ-ի Ազգային օրվա առթիվ F-35 ինքնաթիռների վաճառքի համաձայնություն-նամակ պատրաստել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, որոնց անդամները քննադատել են ԱՄԷ-ին Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար, իրավունք ունեն ստուգել եւ արգելափակել զենքի վաճառքը` ոչ պաշտոնական ստուգման գործընթացի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները