Վրաստանում մարդկանց պատանդ վերցրած տղամարդու հայրը որդուն հորդորել է հանձնվել ոստիկանությանը

01:13   30 Հոկտեմբեր 2020    394

Վրաստանի ՆԳՆ-ի կողմից բացահայտված պատանդառուի՝ Բադրի Էսեբուայի հայրը, որդուն հորդորել է հանձնվել ոստիկանությանը:

Տարիել Էսեբուան հրապարակավ դիմել է որդուն «Կվիրա» մեդիահոլդինգին տված բացառիկ հարցազրույցում:

«Որդիս, Բադրի, մենք քեզ երեկ էինք սպասում, դու չեկար: Որտեղ ե՞ս: Մենք չգիտենք քո գտնվելու վայրը: Արի որդիս, հանձնվիր ոստիկանությանը, և ամեն ինչ կպարզվի: Մենք քեզ խնդրում ենք, այլևս ասելու բան չունենք: Արի, կապվիր մեզ հետ կամ հանձնվիր ոստիկանությանը»,- ասել է Տարիել Էսեբուան «Կվիրա»-ի հրապարակած տեսաուղերձում:

Հոկտեմբերի 21-ին ավտոմատով և նռնակով զինված զինվորական համազգեստով և սև դիմակով տղամարդը ներխուժել էր Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի Բանկ»-ի մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու: Առևանգիչը պահանջել էր կես միլիոն դոլար և անվտանգության երաշխիքներ. երկուսն էլ տրամադրվել էին նրան, որպեսզի չվտանգվի պատանդների կյանքը:

Հանցագործը, ստանալով գումարը, աձատ էր արձակել պատանդներին և կարողացել էր փախչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները