Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 1,73 միլիոնը

01:25   30 Հոկտեմբեր 2020    386

Աֆրիկայի երկրներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 737 550-ի՝ մեկ օրում ավելանալով 9 613-ով:

Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է «eNCA» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության տվյալները:

Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել է 197-ով՝ մինչեւ 41 782: Ավելի քան 1,4 միլիոն մարդ ապաքինվել է:

Ամենից հատ ախտահարվածներ եւ մահացածներ կան Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համապատասխանաբար 717 851 եւ 19 053: Եգիպտոսում արձանագրվել են 6 222 մահացու վախճան եւ 106 877 վարակված: Ալժիրում գրանցվել է կորոնավիրուսի պատճառով մահվան 1 922 դեպք:

Սահարայից հարավ ընկած երկրներում ախտահարվածների եւ մահացածների թվով Հրավաֆրիկյան Հանրապետությանը հետեւում են Նիգերիան (62 224 եւ 1 135) եւ Գանան (47 775 եւ 316):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները