ԵՄ ղեկավարները պայմանավորվել են արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները

08:17   30 Հոկտեմբեր 2020    335

ԵՄ ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված համաժողովում պայմանավորվածություն են ձեռք բերել կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն արագացնելու վերաբերյալ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ТАСС-ը:

«Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների տվյալները կմշակվեն ոչ թե համալիր հետազոտությունների արդյունքում, այլ՝ միանգամից՝ տվյալների ստացման ծավալին համապատասխան: Սա թույլ կտա արագացնել եվրոպական արտադրության պատվաստանյութերի մուտքը շուկա՝ չվնասելով անվտանգությունը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները