Ցուկերբերգը հավանական է համարում, որ նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում բողոքի ալիք բարձրանա

08:40   30 Հոկտեմբեր 2020    314

«Facebook» ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ ԱՄՆ-ում հետընտրական դժգոհությունների բարձր հավանականություն կա, հաղորդում է ТАСС-ը:

«Ես անհանգստացած եմ հետընտրական շրջանում քաղաքացիական հնարավոր դժգոհություններից, որոնք կարող են ի հայտ գալ հասարակության պառակտման կամ ընտրությունների արդյունքների՝ օրեր կամ շաբաթներ ուշ հրապարակվելու պատճառով»,- ասել է Ցուկերբերգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըներության ղեկավարն ասել է նաև, որ մի շարք միջոցներ են ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:

«Դա չի նշանակում, որ մենք հեռանում ենք մեր փիլիսոփայությունից ու ազաստ խոսքին աջակցելու վճռականությունից: Ընդհակառակը, նախազգուշական միջոցառումները բռնության ու անկարգությունների սպառնալիքի աճի մասին են վկայում»,- համոզմունք է հայտնել Ցուկերբերգը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին, նախագահի պաշտոնի համար պայքարելու են գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները