ԱՄՆ-ը կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

09:07   30 Հոկտեմբեր 2020    465

ԱՄՆ-ը կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:

Այս անգամ սահմանափակումների տակ են հայտնվել հինգ մարդ, որոնցից չորսը Իրանի և մեկը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք բոլորը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպություններում:

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ևս 11 ընկերություն, այդ թվում՝ չորս իրանական, հինգ չինական (Հոնկոնգից) և երկու սինգապուրյան: Դրանք կապված են նավթաքիմիական հատվածի և բեռնափոխադրումների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները