Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 69 մարդ է մահացել

09:29   30 Հոկտեմբեր 2020    306

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 69 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել:

Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 6713 մարդ է մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 413 928 դեպք է գրանցվել, 4906-ը՝ վերջին մեկ օրում, 303 831 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները