ԵՄ-ն որոշել է ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական ռազմավարություն

09:58   30 Հոկտեմբեր 2020    307

ԵՄ երկրների առաջնորդները կորոնավիրուսային պանդեմիայի հարցով արտահերթ տեսակոնֆերանս են անցկացրել, որի ժամանակ որոշել են ստեղծել միասնական ռազմավարություն թեստավորման, կոնտակտների հետևման և պատվաստման հարցերով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ հավելելով, որ փաստաթուղթը պետք է պատրաստ լինի մինչև պատվաստանյութի հայտնվելը։

ԵՄ երկրներում թեստավորման և քաղաքացիների տեղաշարժին հետևելու համակարգերը մինչ օրս համաձայնեցված չեն միմյանց միջև։

Հանդիպմանը Միշելը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է պայքարել կեղծ նորությունների դեմ՝ կապված կորոնավիրուսի և պատվաստանյութերի հետ։

Իր հերթին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն արդեն 220 մլն եվրո է հատկացրել ԵՄ երկրների հիվանդանոցների միջև վարակակիրների անվտանգ տեղափոխման ծրագրին, սակայն աշխատանքն անհրաժեշտ է բարելավվել տեղեկատվության որակյալ փոխանակությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները