Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 45 միլիոնը

10:15   30 Հոկտեմբեր 2020    449

Աշխարհում, ըստ Ջոն Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 45 միլիոնը, կազմելով՝ 45 018 354 մարդ։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 545 945-ով։ Մեկ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացել է 7172 մարդ։

Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածներից մահացել է 1 181 027 մարդ։ Կորոնավիրուսով վարակվածության թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, ապա գալիս են Հնդկաստանը, Բրազիլիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները