ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Հորդանան և Իսրայել

10:40   30 Հոկտեմբեր 2020    242

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն այցելել է Հորդանան և Իսրայել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Ըստ Պենտագոնի տվյալների, Էսպերը Աքաբա քաղաքում հանդիպել է Աբդուլլահ Երկրորդ թագավորի հետ և քննարկել երկու երկրների համագործակցությունն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Թել Ավիվում Էսպերը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և քննարկել ԱՄՆ-ի կողմից Իսրայելին աջակցությունը և Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները