Տաջիկստանում կայացավ նախագահ Ռահմոնի պաշտոնակալությունը

14:44   30 Հոկտեմբեր 2020    296

Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայացավ նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնակալությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ արարարողությունը հեռարձակվում է «Տաջիկիստան» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Ազգերի պալատում Ռահմոնին են հանձնվել նախագահական խորհրդանիշերը, արարողությունը կշարունակվի «Քոխի Սոմոն» պալատների համալիրում (կառավարության՝ մայրաքաղաքի նստավայրում):

Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Բահթիեր Խուդոերզոդան պետության ղեկավարին է հանձնել նախագահի վկայականը: Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Աբդուլհաֆիզ Աշուրզոդան Ռահմոնին է հանձնել նախագահական իշխանության խորհրդանիշը՝ Տաջիկստանի նախագահի նշանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները