Վաշինգտոնի քաղաքագլուխը նախազգուշացրել Է ընտրությունների օրը հնարավոր անկարգությունների մասին

12:09   30 Հոկտեմբեր 2020    261

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նախազգուշացրել Է, որ առանձին մարդիկ կցանկանային ընտրությունների օրն անկարգություններ կազմակերպել քաղաքում:

«Մենք նաեւ գիտենք, որ առանձին մարդիկ կցանկանային քաոս կամ անկարգություններ ստեղծել: Մենք ոչ մի կոնկրետ տեղեկատվություն չունենք դրա վերաբերյալ: Բայց մենք ասենք, որ պատրաստվում ենք այն բանին, որպեսզի երաշխավորենք քաղաքի անվտանգությունը»,-հայտարարել Է նա առցանց խորհրդաժողովի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք դեռ լրացուցիչ պահանջներով չենք դիմել Ազգային գվարդիային: Սակայն այն գտնվում Է տագնապի պատրաստ վիճակում այն դեպքում, եթե մեզ անհրաժեշտ լինի փոխել այդ իրադրությունը»,-ընդգծել Է նա: Նա նաեւ քաղաքացիներին հորդորել Է՝ օգտվել վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից եւ չսպասել մինչեւ վերջին պահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները