ԵՄ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումը միաժամանակ կանցկացվի

12:25   30 Հոկտեմբեր 2020    261

ԵՄ բոլոր երկրները միաժամանակ կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ բնակչության թվին համապատասխան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։

«ԵՄ բոլոր երկրները պատվաստանյութը կստանան միաժամանակ, միևնույն պայմաններով՝ ըստ իրենց բնակչության թվաքանակի», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվել է, ԵՄ ղեկավարները գագաթնաժողովում պայմանավորվել են արագացնել կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները՝ արագացնելով արդյունքների մշակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները