Բելառուսը ժամանակավորապես փակել է իր սահմանները մի շարք երկրների քաղաքացիների համար

12:34   30 Հոկտեմբեր 2020    253

Բելառուսը ժամանակավորապես փակել է իր սահմանները Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի քաղաքացիների համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի Սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։

Սահմանափակումները չեն տարածվում դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների վրա։

Միաժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսել է ծավալուն փոփոխություններ իր երկրի ուժային համակարգում։ Հատկապես սահմանամերձ շրջաններում նա առանցքային պաշտոններում նշանակել է զինվորականների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները