Գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել

12:56   30 Հոկտեմբեր 2020    272

Մասաչուսեթսի հիվանդանոցի հետազոտողները, համագործակցելով Մաշկաբանական հասարակությունների միջազգային լիգայի և Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի հետ, պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդացածները կարող են մաշկի խնդիրներ ունենալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Telegraph»-ը:

Այսպես, մասնագետները ուսումնասիրել են հիվանդության ավելի քան 1000 դեպք, որոնց դեպքում մաշկի խնդիրներ են առաջացել: Նրանց մի մասի մոտ այս ախտանիշները առկա են եղել շուրջ երկու շաբաթ: Մի քանի հիվանդների մոտ դրանք ավելի երկար են տևել՝ 60-ից 130 օր:

Բացի այդ, նման ախտանիշներով վարակվածների մասին տվյալներ են գիտնականները հայտնաբերել միջազգային COVID-19 մաշկաբանական ռեգիստրում: Ոտնաթաթերի բորբոքում է նկատվել հիվանդների մոտ կեսի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները