Եվրոպան հայտնվել է Ամերիկայի եւ Չինաստանի մրցակցության առանցքում

13:11   30 Հոկտեմբեր 2020    365

Եվրամիությունը կարող է զոհ գնալ ամերիկա-չինական մրցակցությանը։ Այս կարծիքին է Միջազգային հարցերով Եվրոպական խորհրդի ղեկավար Մարկ Լեոնարդը։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները միավորում են գեոքաղաքականությամբ եւ գեոտնտեսությամբ։ Չինացիները ռազմավարականորեն են օգտագործում ներդրումները, մանիպուլյացիայի ենթարկելով շուկաները՝ շնորհիվ ձեռնարկություններին պետականորեն օժանդակելով եւ խաթարելով ԵՄ ձայնը համաշխարհային թատերաբեմին, գիտակցաբար թուլացնելով բազմակող կառույցները եւ ԵՄ դիրքերը երրորդ երկրներում։ Իր հերթին, Միացյալ Նահանգները ավելի ու ավելի է քաղաքականացնում այն, ինչը նախկինում անվանում էր հանրային բարիք՝ ԱՄՆ ֆինանսական համակարգը, SWIFT-ը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, Ինտերնետը, Արժույթի համաշխարհային կազմակերպությունը։ Կա ռեալ վտանգ, որ եվրոպացիները կարող են ճզմվել՝ ամերիկա-չինական մրցակցության մեջ»,- RealTribune-ի փոխանցմամբ, ասել է Լեոնարդը։

Վերլուծաբանը կարծում է, որ եվրոպացիները պետք է ամրացնեն իրենց ռազմավարական ինքնիշխանությունը եւ ավելի լավ է ինտեգրացնեն գեոպոլիտիկան տնտեսական քաղաքականության հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները