Ռուսական COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման բոլոր բելառուս մասնակիցներն իրենց լավ են զգում

17:25   30 Հոկտեմբեր 2020    305

Բոլոր կամավորները, որոնք Բելառուսում պատվաստվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, իրենց բավարար են զգում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ գրանցումից հետո դեղամիջոցի ուսումնասիրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 109 մարդ, նրանցից 100-ը պատվաստվել են:

Նախարարությունում պարզաբանել են, որ դեղամիջոցի առաջին ներարկումից 21 օր անց ներարկվելու է երկրորդ բաղադրիչը: Պատվաստումից հետո 180 օր կամավորները հսկողության տակ կլինեն: Գնահատվում է պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը, իմունոգենությունը և անվտանգությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները