Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Իզմիրում շենքեր են փլուզվել

18:07   30 Հոկտեմբեր 2020    306

Էգեյան ծովում տեղի ունեղած երկրաշարժի հետեւանքով Արեւմտյան Թուրքիայի Իզմիր նահանգում շենքեր են փլուզվել:

Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը` վկայակոչելով տեղական իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրա տվյալներով` Իզմիր քաղաքի Բայրաքլի թաղամասում տասը շենք է ավիրվել: Ավերածություններ կան նաեւ իզմիրյան Բորնովա թաղամասում: Նաեւ հայտնի է դարձել, որ վնասվել են Իզմիրից 100 կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային Քուշադասի քաղաքի որոշ շենքեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ առնվազն վեց շենք է ավերվել:

Միեւնույն ժամանակ, Իզմիր նահանգի նահանգապետ Թունշ Սոյերը հայտարարել է առնվազն 20 շենքի փլուզման մասին: «Այս պահին հայտնի է, որ [Իզմիրի] Բորնովա եւ Բայրաքլի թաղամասերում ավերվել է վեց տուն: Ուշաք, Դենիզլի, Մանիսա, Բալիքեսիր, Այդին եւ Մուղլա նահանգներում, շենքերի փոքր ճաքերից բացի, ավերածություններ չկան: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջին:

Հեռուստաալիքի տվյալներով` Իզմիրի բնակիչները մասնակցում են մարդկանց փլատակներից փրկելու աշխատանքներին: NTV-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է, թե ինչպես են մարդիկ, փրկարարների հետ միասին, փորձում գտնել փրկվածներ քաղաքի տարբեր հատվածներում: Բորնովա թաղամասում համատեղ ուժերով մի կին փրկվել է փլատակներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները