Walmart ցանցն անկարգությունների վտանգի պատճառով հեռացրել է զենքն ու զինամթերքն իր խանութների ցուցափեղկերից

18:32   30 Հոկտեմբեր 2020    280

Walmart ցանցն անկարգությունների վտանգի պատճառով հեռացրել է զենքերն ու զինամթերքն իր խանութների ցուցափեղկերից ԱՄՆ-ում:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի շարք մանրածախ կետեր կողոպուտի ենթարկվեցին Ֆիլադելֆիայում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանության պատճառով բռնկված բողոքի ցույցերի ընթացքում, փոխանցում է BBC-ն:

Սա սովորական պրակտիկա է Walmart-ի համար. նախկինում ցանցը բազմիցս հանել էր արտադրանքի մի մասը վաճառասրահներից: Մասնավորապես, դա արվել էր հունիսին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բռնկված բողոքի ցույցերի ժամանակ: Սակայն նախազգուշական միջոցները դեռ երբեք այսքան ծավալուն չէին եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած սահմանափակումներին` Walmart-ը շարունակում է մնալ զենքի ամենամեծ մանրածախ վաճառողը Միացյալ Նահանգներում, նշում է Wall Street Journal-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Walmart  


Վերնագիրի այլ պիտակները