Բայդենը խոստանում է ամրապնդել Սեուլի հետ Վաշինգտոնի դաշինքը

19:01   30 Հոկտեմբեր 2020    279

Դեմոկրատների կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստանում է իր հաղթանակի դեպքում ամրապնդել Սեուլի հետ Վաշինգտոնի դաշինքը եւ Հարավային Կորեայում ԱՄՆ զորքերի թվակազմի կրճատման սպառնալիքը չօգտագործել որպես մանրադրամ։

Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կարծիքները տարբեր են այն կապակցությամբ, թե Հարավային Կորեան ծախսի որ մասը պետք է ստանձնի Կորեայում ԱՄՆ զինված ուժերի տեղակայման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հարավային Կորեան պետք է ավելի շատ վճարի, եւ տարաձայնությունները մեծացրել են այն բանի հավանականությունը, որ նա կարող է դուրս բերել ամերիկյան զորքերի թեկուզ մի մասը, ինչպես արել է մյուս երկրներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Որպես նախագահ ես կաջակցեմ Հարավային Կորեային՝ ամրապնդելով մեր դաշինքը Արեւելյան Ասիայում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության պաշտպանության համար»,- նշել է Բայդենը հարավկորեական Yonhap news պարբերականում հրապարակված հոդվածում։

«Ես կմասնակցեմ սկզբունքային դիվանագիտությանը եւ կշարունակեմ ձգտել ոչ միջուկային Հյուսիսային Կորեայի ու միավորված Կորեական թերակղզու՝ աշխատելով կորեացի ամերիկացիների վերամիավորման ուղղությամբ, որոնք տասնամյակներ շարունակ բաժանված են Հյուսիսային Կորեայում գտնվող մերձավորներից»,- նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները